Logo

Սալահը Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցանկում հավասարվել է Ագուերոյին

13:57 / 09.03.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկուների ցուցակում բարձրացել է 5-րդ տեղ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Սալահը 184 գոլով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ գլխավոր ռմբարկու, արգենտինացի Սերխիո Ագուերոյին, որն ավարտել է մարզական կարիերան:

Առաջատարը 260 գոլով լեգենդար Ալան Շիրերն է, երկրորդը 213 գոլով Հարի Քեյնն է, երրորդը՝ 208 գոլով Ուեյն Ռունին, չորրորդը՝ 187 գոլով Էնդի Քոուլը:

Մոհամեդ Սալահի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը կսպառվի ընթացիկ մրցաշրջանից հետո: Ամենայն հավանականությամբ, եգիպտոսցին կհեռանա մերսիսայդյան ակումբից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ