Logo

Սալահն «Ալ Իթիհադ» տեղափոխվելու դեպքում կգերազանցի Նեյմարի տրանսֆերային ռեկորդը

16:45 / 07.02.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է The Athletic-ը:

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը»:

Արաբական ակումբը պատրաստ է 234 միլիոն եվրո առաջարկել Սալահի տրանսֆերի համար: Եթե տեղափոխությունը կայանա, ապա Սալահի տրանսֆերը կդառնա ամենաթանկարժեքը և կգերազանցի Նեյմարի տրանսֆերի արժեքը:

2017 թվականին ֆրանսիական ՊՍԺ-ն կատալոնական «Բարսելոնային» բրազիլացի հարձակվողի տեղափոխության համար վճարել էր ռեկորդային 222 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլի» կազմում է 2017 թվականից: Եգիպտոսցու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվելու է 2025-ին: Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մերսիսայդյան թիմում անցկացրած 27 խաղում դարձել է 18 գոլի և 9 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ