Logo

Սալահի տպավորիչ ռեկորդը

11:56 / 16.08.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը «Բորնմութի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում  (4-2) գոլ է խփել ու տպավորիչ ռեկորդ գրանցել։

Եգիպտոսցին Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը մեկնարկային խաղերում մրցակիցների դարպասը գրավել է 10 անգամ։

Այդ ցուցանիշով 8-ական գոլով 33-ամյա ֆուտբոլիստին հաջորդում են Ուեյն Ռունին, Ալան Շիրերը, Ջեյմի Վարդին ու Ֆրենկ Լեմպարդը։

Նա «Լիվերպուլ» տեղափոխվելուց ի վեր` 2017 թվականից, Անգլիայի առաջնության առաջին տուրերում միշտ գոլ կամ ասիստ է գրանցել։

Սալահն առաջին տուրերում իր լավագույն ցուցանիշը գրանցել է 2020/21 մրցաշրջանում` «Լիդսի» դեմ խաղում (4-3) ձևակերպելով հեթ-տրիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ