Logo

Սալահի դուբլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»

20:57 / 01.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» 24-րդ տուրում հյուրընկալվեց «Բորնմութին» և հաղթեց 2-0 հաշվով: Դուբլ գրանցեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 178-ի և Պրեմիեր լիգայի պատմության մեջ 6-րդ գլխավոր ռմբարկուն է (5-րդ տեղում 184 գոլով Սերխիո Ագուերոն է):

Առնե Սլոթի գլխավորած թիմը 56 միավորով առաջատարն է, մոտակա հետապնդող «Արսենալին» և «Նոթինգհեմ Ֆորեսթին» գերազանցում է 9 միավորով: «Բորնմութը» 40 միավորով 7-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Բորնմութ» - «Լիվերպուլ»` 0-2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 30 (11մ), 75

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա