Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում:
Դուբլ գրանցեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 27 գոլով Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: «Լիվերպուլից» մեկ գոլ էլ խփեց ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը:
Առնե Սլոթի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, 16 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին»: «Սաութհեմփթոնը» 9 միավորով վերջին` 20-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»` 3-1 (տեսանյութ)
Դարվին Նունյես, 51, Մոհամեդ Սալահ, 54 (11մ), 88 (11մ) - Ուիլ Սմոլբոն, 45+1
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):


