Logo

Սալահի 250-րդ գոլը. «Լիվերպուլը» պարտությունների շարքն ընդհատեց հաղթանակով

01:53 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում 4 անընդմեջ պարտությունից հետո 10-րդ տուրում տանը 2-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»:

Գոլ խփեցին Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը: Եգիպտոսցի հարձակվող Սալահը հատեց 250 գոլի սահմանը մերսիսայդյան ակումբի կազմում:

Առնե Սլոթի գլխավորած թիմը 18 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Բորնմութին», «Ասթոն Վիլան» 15 միավորով 11-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլա»` 2-0

Մոհամեդ Սալահ, 45+1, Ռայան Գրավենբերխ, 58

*Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ