Logo

Սալահ. «Սա իմ վերջին տնային հանդիպումն էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ»

10:54 / 02.12.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կրկին ակնարկել է, որ, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից։

«Ուրախ եմ, որ հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին»։ Գիտեինք, որ մրցակիցը խնդիրներ կփորձի ստեղծել։

«Էնֆիլդում», ինչպես միշտ, մթնոլորտը հիասքանչ էր, և ես դա սովորական չեմ համարում։ Ես վայելում եմ այստեղ անցկացրած ամեն պահը։ Յուրահատուկ պահ է գոլ խփել ու հաղթանակ տանել այս ստադիոնում։

Անկեղծ` պայմանագրիս շուրջ ստեղծված իրավիճակը միշտ իմ գլխում է։ Այս պահին սա իմ վերջին տնային հանդիպումն էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ, այդ պատճառով փորձում էի վայելեի պահը։ Հուսով եմ` կդառնանք չեմպիոն»,- եգիպտոսցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Սալահը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, օգնել իր թիմին հաղթել 2-0 հաշվով։

32-ամյա եզրային հարձակվողը վերջերս հայտարարել է, որ «Լիվերպուլը» մինչև 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հարցում դեռևս ոչ մի առաջարկ չի արել։ Նա հիասթափված է ստեղծված իրավիճակից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա