Անգլիական «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը տեսաուղերձով կոչ է արել հումանիտար օգնություն հասցնել Գազա:
«Այսպիսի ժամանակներում խոսելը միշտ էլ դժվար է. չափազանց շատ բռնություն ու դաժանություն է տեղի ունենում: Վերջին շաբաթների սրացումը սարսափելի է: Բոլորի կյանքերն անգին են ու պետք է պաշտպանված լինեն: Այս իրադարձություններին հարկավոր է վերջ տալ: Ընտանիքները քայքայվում են:
Հիմա ակնհայտ է, որ պետք է անհապաղ մարդասիրական օգնություն հասցվի Գազա: Այնտեղ մարդիկ սարսափելի վիճակում են։ Հիվանդանոցի երեկվա դեպքերը սարսափելի էին: Գազայի բնակչությունը շտապ սննդի, ջրի ու դեղորայքի կարիք ունի:
Ես կոչ եմ անում համաշխարհային առաջնորդներին՝ կանխելու անմեղ հոգիների հետագա սպանությունը։ Մարդկությունը պետք է հաղթի»,- ասել է Սալահը սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում։