Անգլիական «Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել նախքան իր և մի քանի խաղընկերների` թիմից հեռանալը, հաղորդում է TEAMtalk-ը:
«Այս տարի իմ մոտիվացիան տիտղոսներ նվաճելն է և հաղթելու մեջ մեծ դեր խաղալը, հատկապես Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Կարծում եմ, որ մենք պետք է ևս մեկ գավաթ նվաճենք նախքան իմ, Վան Դեյկի, Ալեքսանդր-Առնոլդի, Ռոբերտսոնի, Գոմեսի և Բեքերի հեռանալը: Մեզ հաջողվեց հաղթել գրեթե ամեն ինչ, բայց Պրեմիեր լիգայում միայն մեկ տիտղոս ենք նվաճել: Հուսով եմ` երկրորդ տիտղոսը կնվաճենք»,- ասել է եգիպտոսցին:
Հիշեցնենք, որ Սալահի, Վան Դեյկի և Ալեքսանդր-Առնոլդի պայմանագրերի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին:
«Լիվերպուլը» 22 խաղից հետո 51 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարն է: