Logo

Սական տեսազանգով զրուցել է Քիմ Քարդաշյանի և նրա երեխաների հետ (տեսանյութ)

13:08 / 18.03.2023Վիդեո
null

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի հարձակվող Բուկայո Սական շփվել է հանրահայտ մոդել և ռեալիթի շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա երեխաների հետ, հայտնում է Mirror-ը:

21-ամյա ֆուտբոլիստը տեսազանգով կապ է հաստատել Քարդաշյանի հետ: Ֆուտբոլիստը երեխաների հետ քննարկել է «Սպորտինգի» դեմ խաղը և խոստացել խաղաշապիկներ նվիրել, երբ նրանք հաջորդ անգամ այցելեն «Արսենալի» մասնակցությամբ հանդիպման:

Ի պատասխան՝ երեխաներն ասել են, որ կգան միայն այն դեպքում, եթե «Արսենալը» հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան: Սական հայտարարել է, որ Անգլիայի առաջնությունում իր թիմի հաղթանակը միայն ժամանակի հարց է:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 66 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 5 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա