Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից հեռացել են 8 ֆուտբոլիստներ, որոնց թվում են առանցքային խաղացողներ:
Անգլիացիներին Ազգերի լիգայի առաջիկա խաղերում չեն օգնի դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը («Սաութհեմփթոն»), պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ») և Լևի Քոլվիլը («Չելսի»), կիսապաշտպաններ Դեկլան Ռայսը («Արսենալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Քոուլ Պալմերը («Չելսի»), Ջեք Գրիլիշը («»Մանչեսթեր Սիթի») և Բուկայո Սական («Արսենալ»):
Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը («Բարնլի»), պաշտպաններ Ջարեդ Բրանթուեյթն («Էվերթոն») ու Տինո Լիվրամենտոն («Նյուքասլ»), կիսապաշտպան Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա») և հարձակվող Ջարոդ Բոուենը («Վեսթ Հեմ»)։
Անգլիացիները նոյեմբերի 14-ին կհյուրընկալվեն Հունաստանին, իսկ երեք օր անց կընդունեն Իռլանդիային: