Լոնդոնի «Արսենալի» անգլիացի հարձակվող Բուկայո Սական կերկարաձգի թիմի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
21-ամյա անգլիացու աշխատավարձը նոր պայմանագրով դեռ հայտնի չէ, միայն հայտնի է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի չորս տարով:
Սական «Արսենալի» սան է: Լոնդոնյան ակումբի կազմում նա 2020 թվականին նվաճել է Անգլիայի գավաթը, իսկ 2021 թվականին՝ երկրի սուպերգավաթը:
«Զինագործների» կազմում անցկացրած 162 խաղում նա խփել է 33 գոլ, կատարել 37 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: