Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Անգլիայի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է «Եռառյուծների» ֆուտբոլի ֆեդերացիան:
2022/23 մրցաշրջանի լավագույնի կոչման համար պայքարում 22-ամյա Սական գերազանցել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին ու Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին:
Նախորդ 12 ամիսներին Սական հավաքականում անցկացրել է 10 խաղ և խփել է 7 գոլ: Կիսապաշտպանն Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ընդհանուր 28 խաղ: