Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
«Զինագործներից» դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն ու ծանր վնասվածքից ապաքինված և չորս ամիս անց խաղադաշտ վերադարձած անգլիացի վինգեր Բուկայո Սական։
Միկել Արտետայի գլխավորած թիմը 61 միավորով երկրորդ տեղում է, «Ֆուլհեմը»` 45 միավորով 8-րդ։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Արսենալ» - «Ֆուլհեմ»` 2-1 (տեսանյութ)
Միկել Մերինո, 37, Բուկայո Սակա, 73 - Ռոդրիգո Մունիս, 90+4