Logo

Սակա. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»

16:13 / 24.05.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի եզրային հարձակվող Բուկայո Սական խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների մասին:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք: Ես վերջին տարիներին մեծ փոփոխություններ եմ նկատել: Ակնհայտ է, որ շատ ցավալի է այս մրցաշրջանի մասին խոսելը:

Ցավալի է նույնիսկ մտածելը, թե ինչպես ենք ավարտում մրցաշրջանը և ինչերի կարող էինք հասնել: Բայց վերջին տարիներին միայն նկատել եմ թիմի ու ակումբի աճը:

Ժամանակը մեր կողմից է: Թիմում երիտասարդ ֆուտբոլիստներ կան, մենք տիտղոսների քաղց ունենք և ցանկանում ենք մեծ հաջողությունների հասնել»,- Սակայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Սական լոնդոնյան ակումբի սան է և գլխավոր թիմում ելույթ է ունենում 2019 թվականից: Նա «Արսենալի» կազմում 178 խաղում խփել է 38 գոլ ու կատարել 40 ասիստ:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Սական նոր, երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ, իսկ ավելի վաղ երկրպագուների քվեարկությամբ նա 2020/21 և 2021/22 մրցաշրջաններում ճանաչվել էր «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա