ԱՄՆ-ում ավարտվել է Saint Louis Masters մրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստ։
Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը։ ԱՄՆ-ը ներկայացնող Սեմ Սևյանը նույնպես հավաքել է 6 միավոր։
Արման Միքայելյանն ու Աննա Սարգսյանը 4,5 միավորով կիսել են 25-38-րդ տեղերը։
Առաջին տեղը 6,5 միավորով զբաղեցրել են ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան ու գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոն։