
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի ըմբիշ, 2021թ-ի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում կայանալիք աշխարհի Մ23 առաջնությունը՝ հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Աշխարհի առաջնությանը մեկնելուց երեք օր առաջ Հովհաննիսյանը ոտքի վնասվածք է ստացել: Նրան 67 կգ քաշային կարգում կփոխարինի Սամվել Աղաջանյանը:
Աշխարհի Մ23 առաջնությունը կկայանա նոյեմբերի 1-7-ը: