Logo

Մ23 ԱԱ. Սահակ Հովհաննիսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:34 / 18.10.2022Ըմբշամարտ
null

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը մեկնարկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը (67 կգ):

Որակավորման փուլում հաղթելուց հետո Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում 1-3 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանին, որը հասել է եզրափակիչ: Սահակ Հովհաննիսյանը հոկտեմբերի 19-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի հետ, հաղթելու դեպքում երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալը կվիճարկի ճապոնացի Կիոտարո Սոգաբեի հետ:

Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) չեն շարունակի պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չեն հասել եզրափակիչ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի ներկայացուցիչները կանցկացնեն 3 մեդալային գոտեմարտ։ Նախօրեին պայքարի մեջ մտած մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դուրս են եկել եզրափակիչ, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ