Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Սահան անգլիական ակումբին խորհուրդ է տվել գնել «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
«Ես գիտեմ, թե որ հարձակվողին պետք է գնի «Մանչեսթեր Յունայթեդը»: Կարծում եմ՝ Բենզեման այն ֆուտբոլիստն է, որի կարիքն ունի թիմը: Կարիմը կարող է շատ գոլեր խփել և համագործակցել թիմակիցների հետ: Իհարկե, սա պարզապես երազանք է, բայց շատ կցանկանայի տեսնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում», այդպես նաև Ռասմուս Հոյլունդը կարող էր շատ բան սովորել նրանից»,- Սահայի խոսքն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Բենզեման այնքան էլ հաջող ժամանակաշրջան չի անցկացնում «Ալ Իթիհադում»: Բազմաթիվ քննադատությունների պատճառով ֆրանսիացին նույնիսկ փակել է իր ինստագրամյան էջը: