Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Բակարի Սանյան խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին:
«Էրլինգը գոլ խփող մեքենա է: Ես զարմացած եմ, թե ինչպես նա կարող էր այդքան կարճ ժամանակում այդքան ազդեցություն ունենալ թիմի վրա:
Այն, ինչ անում է Հոլանդը, խելագարություն է: Նա ուժեղ թիմին էլ ավելի ուժեղ դարձրեց։ Նրա հետ «Մանչեսթեր Սիթին» կլինի յուրաքանչյուր մրցաշարի գլխավոր ֆավորիտը։ Ցանկացած ակումբի համար դժվար կլինի մրցակցել «Սիթիի» հետ այս մրցաշրջանում»,- Սանյայի խոսքը մեջբերում է Lord Ping-ը:
Հիշեցնենք, որ Նորվեգիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ին էր 60 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Հոլանդն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: