Logo

Սաֆոնով. «Եթե Սպերցյանը հեռանա, «Կրասնոդարին» անհրաժեշտ կլինի վերակառուցում»

23:41 / 21.07.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնով խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:

«Ունենք այն, ինչ ունենք: Ենթադրենք, եթե Էդիկը հեռանա մեկ շաբաթից կամ երկու տուր անց, ապա ես վստահ եմ, որ այդ երկու տուրերում նա առավելագույնս կաշխատի և թիմին կտա այն ամենը, ինչ հնարավոր է:

Եթե նա հեռանա, ապա թիմին անհրաժեշտ կլինի վերակառուցում: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, չգիտեմ՝ արդյոք Էդուարդը փոխարինելի՞ է, թե՝ ոչ»,- Սաֆոնովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել հոլանդական «Ֆեյենորդում» կամ «Այաքսում»:

2023/24 մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա