Logo

Սադուլաևը դեռ կարող է մասնակցել Եվրոպայի առաջնությանը

15:58 / 06.04.2025Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական կրկնակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ դեռ կարող է ստանալ Սլովակիայի մուտքի վիզա ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը.

«Այս օրերին բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում՝ լի մտահոգությամբ իմ իրավիճակով։ Իմ վիզայի հարցը այժմ դիտարկվում է Ռուսաստանի և Սլովակիայի Արտաքին գործերի նախարարություններում, և ես դեռ հույս ունեմ, որ վիզա կստանամ։ Այժմ սոցցանցերում ինձ աջակցելու համար հանրահավաքների կոչեր են հնչում։ Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքը կապ չունենք այդ ամենի հետ։ Խնդրում եմ զերծ մնալ ակցիաներին մասնակցելուց»,- գրել է 28-ամյա ըմբիշը։

Ավելի վաղ ТАСС լրատվական գործակալությանը հայտնել էր, որ դաղստանցի ըմբիշը չի ստացել Սլովակիայի մուտքի վիզա ու չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ