Logo

Սադիո Մանեն ֆրանսիական ակումբի սեփականատեր կդառնա

23:55 / 25.10.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Սադիո Մանեն մտադիր է ձեռք բերել «Բուրժ 18» ակումբը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնում, հայտնում է leberry.fr-ը:

Մանեի և ակումբի ներկայացուցիչների միջև կապ հաստատվել է դեռ 3 տարի առաջ: Սենեգալցի ֆուտբոլիստը հայտնել է իր մտադրության մասին ակումբի ղեկավարության հետ վիդեոզանգի ժամանակ: 

Սպասվում է, որ «Բուրժ 18» ակումբի նախագահը շուտով կհայտնի զբաղեցրած պաշտոնը լքելու մասին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա