«Ռոմայի» նախկին մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին պատմել է, որ Ադրիեն Ռաբիոն Իտալիայի մայրաքաղաք չի տեղափոխվել մոր պատճառով, որը նաև կիսապաշտպանի գործակալն է, գրում է RMC Sport-ը:
«Միակ չկայացած տրանսֆերը, որն ափսոսանք է առաջացնում, Ռաբիոյինն է: Դրա ամբողջ մեղավորը նրա մայրը՝ Վերոնիկան է: Մեր բանակցություններից մեկ տարի առաջ ՊՍԺ-ն 30 միլիոն եվրո էր վճարել մեր ակումբին՝ Մարկինյոսի տրանսֆերի համար, այնպես որ տգեղ կլիներ Ռաբիոյին անվճար ձեռք բերելը:
Երբ նրա մայրն իմացավ, որ տրանսֆերի շուրջ բանակցում ենք, զայրացավ: Նա ատում էր ՊՍԺ-ին, բայց ուզում էր, բացի իրեն հասանելիք 3 միլիոն եվրո փոխհատուցումից, գումար ստանալ նաև տրանսֆերից:
Հիշում եմ՝ Ֆրեդերիկ Մասարան թարգմանում էր իմ խոսքերը, բայց ամաչում էր այն վիրավորանքները կրկնելուց, որոնք ասում էի այդ կնոջը»,- պատմել է իտալացին: