Logo

Սաբալենկան WTA-ից գավաթ է ստացել և ամփոփել տարին

22:44 / 11.11.2024Թենիս
null

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) բելառուս Արինա Սաբալենկային տարին աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում ավարտելու համար գավաթ է հանձնել:

«Չէի կարողանա կրկին պահել այս գեղեցիկ գավաթն առանց ամբողջ մրցաշրջանի ընթացքում ստացած աջակցության և սիրո: Շնորհակալություն:

Աներևակայելի երախտապարտ եմ իմ հիանալի թիմին, որն ինձ հետ էր ամեն քայլափոխի: Սկսած մարտահրավերների հետ առնչվելուց մինչև հաղթանակներ տանելը և դրա միջև եղած ամեն ինչ»,- գրել է 26-ամյա թենիսիստը սոցցանցերում:

Սաբալենկան 2024 թվականին հաղթել է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերում՝ Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում։ Բելառուս թենիսիստուհին երկու տիտղոս էլ նվաճել է «Մասթերս» շարքի մրցաշարերում` Ցինցինատիում (ԱՄՆ) և Ուհանում (Չինաստան):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա