
տուր
01 Հունվար 1970 - 21:24
- - 

«Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն կշարունակի հանդես գալ դորտմունդյան ակումբում:
«Սանչոն մեր ծրագրերում է: Հաջորդ մրցաշրջանում նա կխաղա մեր թիմում: Սա վերջնական որոշում է: Կարծում եմ՝ սա կարելի է համարել պատասխան այս թեմայով բոլոր հարցերին»,-Ցորկի խոսքերը փոխանցում է The Independent-ը:
Հիշեցնենք, որ Սանչոյի տրանսֆերին հավակնում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն , այսօր 20-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ մեկնել էր հավաքի, ինչից հետո պարզ դարձավ, որ նրա տրանսֆերը քիչ հավանական է:
«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր տրանսֆերները

