ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման (0-1) ընդմիջմանը հանդերձարան տանող ճանապարհին չի կարողացել զսպել զայրույթն ու մի քանի անգամ բղավել է. «Դա կարմիր քարտ էր կամ 11-մետրանոց», լսվում է Canal+-ի հրապարակած տեսանյութում:
Կամպուշի բողոքը վերաբերում է «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի ու ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլայի միջև պայքարի դրվագին: Մրցավարն այդ դրվագում պայքարի սահմանները հատող գործողություն չի տեսել և չի սուլել:
Մերսիսայդյան թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկը որոշել է արձագանքել մրցակցի սպորտային տնօրենի բուռն դժգոհությանը. «Սա Լիգա 1-ը չէ, եղբայր»,- ասել է նիդերլանդցին:
🗣️ Van Dijk : it's not Ligue 1 bro come on
— LFC Transfer Room (@LFCTransferRoom) March 6, 2025
🤣🤣 pic.twitter.com/MlRJgmk4HC
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդում» մարտի 11-ին և ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: