Logo

Ռյուդիգերը որակազրկվեց 6, Վասկեսը` 2 խաղով

23:26 / 29.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում (2-3) դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է նաև Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։

Վասկեսը հասանելի չի լինի «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ ու «Բարսելոնայի» դեմ 35-րդ տուրի հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Արքայական գավաթի եզրափակիչի լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին երկու անգամ փորձել է սառցե փաթեթ նետել մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի ուղղությամբ, խաղընկերները միջամտել են և մեծ դժվարությամբ կանխել: Գերմանացին զայրացել է, երբ մրցավարը «Ռեալի» վերջին գրոհի ժամանակ Կիլիան Մբապեի կողմից կանոնների խախտում է տեսել Էրիկ Գարսիայի հետ պայքարում: 

Գերմանացի ֆուտբոլիստի որակազրկումը կսպառվի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ