Logo

Ռյուդիգերը մտադիր է ավարտել մրցելույթները Գերմանիայի հավաքականում

22:21 / 10.09.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը լրջորեն մտածում է Գերմանիայի ազգային հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին, հայտնում է Madrid Universal-ը։

31-ամյա ֆուտբոլիստը պարբերաբար Բունդեսթիմի երկրպագուների կողմից քննադատության է ենթարկվում սոցցանցերում կրոնական բնույթի լուսանկարներ հրապարակելուց հետո։ Այդ պատճառով Ռյուդիգերը պատրաստվում է այլևս հանդես չգալ ազգային թիմում։

Ավելի վաղ գերմանացի լրագրող Յուլիան Ռայխելթը մեկնաբանել էր Ռյուդիգերի հրապարակած լուսանկարը և նշել, որ ֆուտբոլիստը արգելված կազմակերպության հետ կապված ժեստ է ցույց տվել։

Անտոնիո Ռյուդիգերը Գերմանիայի հավաքական է հրավիրվում 2014 թ. մայիսից, 74 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ