Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է չմասնակցել «Ալավեսի» դեմ Լա լիգայի 16-րդ տուրի հանդիպմանը, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով COPE-ին։
Գերմանացի պաշտպանը թեթև վնասվածք ունի, և դեռ պարզ չէ՝ կընդգրկվի՞ «Արքայական ակումբի» հայտացուցակում, թե՞ ոչ։
«Ռեալի» պաշտպաններից խաղին չեն մասնակցի նաև Էդեր Միլիտաոն, Դանի Կարվախալը, Ֆեռլան Մենդին, Ալվարո Կառերասը, Ֆրան Գարսիան ու Դավիդ Ալաբան։
Հիշեցնենք, որ «Ալավեսի» դեմ հանդիպումը կարող է որոշիչ լինել մադրիդցիների գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի համար։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


