Մադրիդի «Ռեալը» կորստով է մոտենում «Ժիրոնայի» դեմ Լա լիգայի 21-րդ տուրի տնային հանդիպմանը։
«Ռեալի» կազմից հանդիպումը բաց կթողնի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք է ստացել։
«Ռեալ» - «Ժիրոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին(մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին) և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով։


