Գերմանիայի ազգային հավաքականի կազմում վնասվածք ստացած պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Ռեալ» վերադառնալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի ուղիղ ազդրոսկրի վնասվածք ունի։ Ռյուդիգերը ևս մեկ բուժզննում կանցնի, ինչից հետո հայտնի կլինի նրա ապաքինման ժամկետը: Պաշտպանը կարող է խաղադաշտ դուրս չգալ մոտ 3 ամիս:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


