Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կատալոնական «Էսպանյոլի» դեմ խաղում (0-1) վնասվածք ստանալուց և հարկադրված փոխարինվելուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը ստացել է աջ ոտքի երկգլուխ մկանի վնասվածք: Նման վնասվածքից ապաքինվելու համար պահանջվում է մոտավորապես 20 օր: Դա նշանակում է, որ Անտոնիո Ռյուդիգերը չի կարողանա մասնակցել «Լեգանեսի», Մադրիդի «Աթլետիկոյի», «Մանչեսթեր Սիթիի» և «Օսասունայի» դեմ խաղերին: Հնարավոր է՝ Ռյուդիգերը չմասնակցի նաև «Ման. Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղին:
Գերմանիայի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել մեկ ասիստ: