Logo

Ռոյ Քին. «Ցավալի պարտություն էր Հայաստանում. մեր ֆուտբոլիստները 2 րոպե չեն դիմանա ուժեղ թիմում»

17:48 / 12.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը քննադատել է իր երկրի հավաքականին, որն ԱԱ-2026-ի ընտրական փուլում պարտվել էր Հայաստանի ազգային թիմին (1-2), գրում է irishexaminer.com-ը:

«Ցավալի պարտություն էր Հայաստանում: Իհարկե, նախկինում էլ անհաջող արդյունքներ ունեցել ենք, բայց եթե քեզ հաղթում են թիմեր, որոնց պարտավոր ես գերազանցել, ուրեմն՝ հետագայում ավելի բարդ է լինելու:

Մյուս խնդիրն էլ այն է, որ Իռլանդիայի հավաքականում մի քանիսն են, որ իրենց պահում են իսկական ֆուտբոլիստի նման: Մյուսներն ուժեղ թիմերում 2 րոպե էլ չէին դիմանա... Սա այն դեպքում, որ նրանք համարվում են Իռլանդիայի հավաքականի կարևոր ֆուտբոլիստներ»,- ասել է Քինը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ