«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ են դուրս գալու «Արսենալը» և «Բարսելոնան», հաղորդում է Evening Standard-ը:
««Բարսելոնա» - «Արսենալ» եզրափակիչը նախանշված է ճակատագրով»,- ասել է իռլանդացին:
Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչում անգլիական թիմը մրցելու է ՊՍժ-ի հետ, իսկ կատալոնական ակումբը՝ «Ինտերի»:


