Անգլիացի մասնագետ Ռոյ Հոջսոնը հեռացել է «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
«Հոջսոնի հնարավոր հեռանալու մասին առաջին հաղորդագրությունները մամուլում հայտնվեցին նախորդ շաբաթ: 76-ամյա մասնագետը փետրվարի 15-ի առավոտյան մարզման ժամանակ վատ է զգացել իրեն և հոսպիտալացվել։ Հոջսոնը դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն լավ է զգում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հոջսոնը լոնդոնյան ակումբը գլխավորում էր 2023 թվականի մարտից, նա «Քրիսթալ Փելասի» ղեկին էր եղել նաև 2017-2021 թվականներին։


