«Մարսելի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա հանդիպումից (3-2) հետո մեքենայով է վերադարձել Մարսել քաղաք, հայտնում է La Provence-ը։
Դոպինգ թեստ հանձնելու համար ընտրվել են «Մարսելի» երեք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մալինովսկին։ Պաշտպաններ Էրիկ Բային և Սեյադ Կոլաշինացը հաջողությամբ հանձնել են թեստը և հասցրել նստել ինքնաթիռ։ Ուկրաինացին խնդիրներ է ունեցել և ուշացել թռիչքից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է խաղում ֆրանսիական ակումբում, որին միացել է այս ձմռանը։ Մալինովսկիի տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Ատալանտային»: