Logo

Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

19:34 / 19.11.2023Բռնցքամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալ են նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում:

57 կգ քաշայինների եզրափակիչում Ասլիկյանը պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Էլիդան հաղթել է ռումինուհի Անդրեա Մարինին:

Ոսկե մեդալի համար պայքարը, ցավոք, տանուլ է տվել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և ստացել է արծաթե մեդալ:

Ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) ու Սոնա Հարությունյանը (63 կգ) պարտվել էին կիսաեզրափակիչում և դարձել բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա