Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել աշխարհի 2026 թվականի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան:
Շվեյցարիայում ընթանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ որոշվել է Ռուսաստանի հավաքականի նկատմամբ նախկին արգելքն ուժի մեջ թողնել:
ԱԱ-2026-ը կկայանա Շվեյցարիայում, իսկ 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում ու Դանիայում:
Նախորդ անգամ Ռուսաստանի թիմը խոշոր մրցաշարի մասնակցել է 2022 թվականին: Օլիմպիական խաղերում ռուսները դարձել էին արծաթե մեդալակիր:


