Logo

Ռուսաստանի թոփ թենիսիստը փոխում է մարզական քաղաքացիությունը

11:04 / 28.01.2024Թենիս
null

Ռուսաստանի 6-րդ ռակետ Ալեքսանդր Շևչենկոն հայտարարել է, որ այսուհետ ներկայացնելու է Ղազախստանը:

«Ողջույն բոլորին: Ցանկանում եմ հայտարարել, որ հաջորդ շաբաթվանից կորտում ներկայացնելու եմ Ղազախստանը: Շատ հպարտ եմ դրանով: Կփորձեմ կորտում անմոռանալի պահեր պարգևել ինձ և Ղազախստանին»,- ինստագրամյան էջում գրել է 23-ամյա թենիսիստը:

Շևչենկոն ծնվել է Ռոստովում, բայց 9 տարեկանից բնակվել է Ավստրիայում: 2023-ին Ալեքսանդրն առաջին անգամ դուրս է եկել ATP մրցաշարի եզրափակիչ: Ֆրանսիական Մեցում նա 3:6, 3:6 հաշվով պարտվել է Ուգո Էմբերին:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ