Logo

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան գումար է ստացել Էլինա Ավանեսյանից

16:44 / 28.12.2025Թենիս
null

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան (RTF) հայտարարել է, որ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանից ստացել է վնասի փոխհատուցում։

Թենիսի կանանց աշխարհի 118-րդ ռակետից փոխհատուցում է պահանջվել 2024 թվականին Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու և դրանից բխող վնասների համար: Համապատասխան որոշումը կայացրել է Սպորտի արբիտրաժի ազգային կենտրոնը (NCSA):

Հիշեցնենք, որ արդեն 2 տարի է` Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ