Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից (FIG) չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:
Մերժման որոշումը կայացրել է FIG-ի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։
«Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու ամիս: Այն ներկայացվել էր այս տարվա սկզբին, մերժման պատասխանը վերջերս է եկել։
Սա հիմարություն է: Սա ուղղակի լուսանկար է սպորտի նախարարի հետ, որն իմ դիմումի քննարկման պահին այլևս չէր զբաղեցնում այդ պաշտոնը: Իհարկե, մերժում ստանալուց հետո ես խուճապ չզգացի: Ուրախ եմ, որ իմ մարզիկ Իլյա Զայկան չեզոք կարգավիճակ ունի, ինչը նրան հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային մրցաշարերի», - ասել է Սուխոդոլսկին:
Մատիցինը Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2024 թվականի մայիսը:ա