Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է ՌՖՄ գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը:
«Այս տարի Ռուսաստանի Մ16 հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը կանցկացվի Բելառուսում։ Մասնակիցների թվում են նաև Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը»:
Հիշեցնենք, որ 2022 թվականից ռուսական ակումբներն ու Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականները չեն մասնակցում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին: Պատճառն Ուկրաինայում շարունակվող պատերազմն է: