Logo

«Ռուսաստանի հայերի միությունը» «Ազգի հպարտություն» մրցանակ է հանձնել Նիկիտա Սիմոնյանին

17:46 / 15.12.2024Ֆուտբոլ
null

«Ռուսաստանի հայերի միությունը» «Ազգի հպարտություն» մրցանակ է հանձնել օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին: Այս մասին «Ռուսաստանի հայերի միությունը» հայտնել է «Матч ТВ»-ին:

Լեգենդար Սիմոնյանը «Սպարտակի» կազմում ռեկորդային 160 գոլ է խփել: Մոսկովյան թիմի հետ դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, երկու անգամ նվաճել գավաթը։

Մարզչական կարիերայում Սիմոնյանը երկու անգամ «Սպարտակի» ղեկին հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում և երեք անգամ նվաճել գավաթը։ «Արարատի» ղեկին 1973 թվականին հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում և գավաթի խաղարկությունում:

Սիմոնյանը 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է (ԽՍՀՄ հավաքականի կազմում)։ Այժմ 98-ամյա Սիմոնյանը զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա