Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը պարտվեց երկու տարվա ընդմիջումից հետո:
Ընկերական մրցավեճում Վալերի Կարպինի գլխավորած հավաքականը տանը 0-2 հաշվով պարտություն կրեց Չիլիի ազգային թիմից:
Գրեթե 4 տարի միայն ընկերական խաղեր անցկացնող Ռուսաստանի հավաքականը նախորդ անգամ պարտվել էր 2023 թվականի սեպտեմբերի 11-ին` 1-2 հաշվով զիջելով Եգիպտոսի թիմին:
Ընկերական խաղ
Ռուսաստան - Չիլի` 0-2 (տեսանյութ)
Գոնսալո Տապիա, 37, Բեն Բրերետոն Դիաս, 76


