Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ են քննարկել Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնելու հնարավորությունը:
«Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական անձնակազմը՝ կազմակերպության նախագահի հետ համատեղ, պատրաստ է քննարկել մեր ազգային թիմի և Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը:
Բոլոր հնարավորությունները կան այս հանդիպումը սեպտեմբերին անցկացնելու համար, քանի որ նախորդ շաբաթ Սենեգալի նախագահ Մակի Սալը ժամանել է Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ-ն և աֆրիկյան երկրները լավ հարաբերություններ ունեն, այդ պատճառով էլ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի հավաքականը կմրցի ինչպես Սենեգալի, այնպես էլ այլ աֆրիկյան թիմերի հետ»,- Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը հեռացված է պաշտոնական մրցաշարերից և վերջին շրջանում անցկացնում է միայն ընկերական խաղեր։


