Logo

Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Գրենադայի թիմին ընկերական խաղում

22:59 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում անցկացրեց Գրենադայի թիմի հետ և հաղթեց 5-0 հաշվով։

Վալերի Կարպինի գլխավորած թիմից գոլով աչքի ընկան Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովն, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։

Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձավ Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և շրջանցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու «Սևիլիայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։

36-ամյա Ձյուբան ազգային թիմում 57 խաղում խփել է 31 գոլ։

Ռուսաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մարտի 25-ին՝ մրցելով Զիմբաբվեի թիմի դեմ։

Ընկերական հանդիպում

Ռուսաստան - Գրենադա` 5-0

Դանիլ Պրուցև, 16, Արսեն Ադամով, 42, Արտյոմ Ձյուբա, 43, Դանիիլ Ֆոմին, 53, Զելիմխան Բակաև, 60

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ