Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը Վոլգոգրադում ընկերական խաղ է անցկացրել Իրանի թիմի դեմ և հաղթել 2-1 հաշվով: Ռուսներից գոլ են խփել Դմիտրի Վորոբյովը և Ալեքսեյ Բատրակովը:
Ռուսաստանի հավաքականն Իրանի թիմին հաղթել է պատմության մեջ առաջին անգամ:
Պաշտոնական խաղեր չանցկացնող Ռուսաստանի հավաքականի համար սա 16-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումն է, բոլորը եղել են ընկերական:
Ընկերական խաղ
Ռուսաստան - Իրան` 2-1
Դմիտրի Վորոբյով, 22, Ալեքսեյ Բատրակով, 70 - Ամիրհոսեին Հոսեինզադե, 48

