Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը հերթական ընկերական խաղում 0-0 հաշիվը գրանցեց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Հորդանանի ազգային թիմի հետ:
Ռուսները Վալերի Կարպինի գլխավորությամբ 18 խաղ անընդմեջ չեն պարտվել: Ռուսաստանի հավաքականը վերջին անգամ պարտվել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Խորվաթիայի հավաքականին (0-1)։
Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 7-ին Դոհայում ընկերական խաղում կմրցի Կատարի ազգային թիմի դեմ:

