Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երկու ամսվա ընդմիջումից հետո հերթական ընկերական խաղերը կանցկացնի:
Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում կընդունի Բրունեի հավաքականին, իսկ չորս օր անց Վոլգոգրադում կմրցի Սիրիայի ազգային թիմի դեմ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: